73496 դիտում
13:22 02-01-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը Skoda-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաննրում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Արամ Ավետիսյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում իր վարած Skoda մակնիշի 35 CR 634 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գեղամ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան քարշակի միջոցով դուրս բերվեց դաշտից։
Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում ՃՈ տեսուչ Արմեն Ներսիսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկանգնեն ճանապարհի ու խցանում տեղի չունենա։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդն ու ուղևորը հայտնել են, որ վնասվածքներ չունեն և հրաժարվում են բժշկական ծառայությունից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+