Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով միմյանց է բախվել 17 ավտոմեքենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհին թաց ձյան և մերկասառույցի պատճառով միմյանց է բախվել 17 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ եղանակային անբարենպաստ պայմանները պատճառ են դարձել բազմաթիվ ավտովթարների: Եվս 9 ավտոմեքենա վթարի է ենթարկվել Զելինոգրադի ավտոճանապարհին, այդ թվում՝ միրոավտոբուս:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարների հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/05/1086151/]Հիշեցնենք[/url], որ Մոսկվայի Վնուկովո, Շերեմետևո և Դոմոդեդովո օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 40 չվերթ է հետաձգվել, ևս 6-ը Դոմոդեդովոյում չեղարկվել: