Իրանի և Իրաքի սահմանին 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է գրանցվել
Իրանում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը՝ EMSC-ն, գրում է ria.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իրաքի սահմանից ոչ հեռու՝ Սարե-Փոլե-Զոհզաբ քաղաքից հարավ-արևելք:
Հայտնի է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: