«Բորուսիայի» ներկայացուցիչները Մխիթարյանի հարցով հանդիպել են «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ
Դորտմունդի «Բորուսիան» կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցի վերաբերյալ:
Գերմանական ակումբի պատվիրակությունն արդեն հանդիպում է ունեցել հայ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Ըստ գերմանական լրատվամիջոցների, Մխիթարյանի՝ «Բորուսիա» վերադառնալու ճանապարհին միակ խոչընդոտը նրա բարձր աշխատավարձն է: Գերմանացիները չեն ցանկանում Մխիթարյանին վճարել տարեկան ավելի քան 12 մլն եվրո, ինչպես՝ անգլիական ակումբում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը այս մրցաշրջանում երկար ժամանակ դուրս է մնացել «կարմիր սատանաների» հիմնական կազմից: