211652_close_icon
views-count3866 դիտում article-date 20:52 08-01-2018

Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց գազալցակայանում

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 6-ին, ժամը 14.35-ին, Վանաձոր քաղաքի Աճառյան փողոցի թիվ 5 հասցեում գործող գազալցակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Մովսես Ա.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 28-ից Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր