23028 դիտում
13:36 09-01-2018
Պրոլետարիատի մեծ առաջնորդ Լենինն ասել է. «Գրքի գողը գող չէ»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Մալաթիայի վարչական տարածքում Սեբաստիա փողոցի թիվ 78 հասցեում գործող «Գրատուն» խանութից կատարված գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Մալաթիայի ոստիկանները Անդրանիկի փողոցի թիվ 75 հասցեի մոտից գողություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 55-ամյա Կարեն Նավասարդյանին։
Վերջինս կասկածվում է նշված գրատնից «100 բիզնեսի գաղտնիքները» վերնագրով 1 գիրք գողանլու մեջ։
Կ. Նավասարդյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
176683 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»