9837 դիտում
09:37 10-01-2018
Սերժ Սարգսյանը տոն օրերին եղել է Եվրոպայում և Մոսկվայում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սուրբ ծննդյան պատարագից Սերժ Սարգսյանի բացակայությունը պաշտոնապես մեկնաբանվեց վերջինս թեթև մրսածությամբ: Այդ ընթացքում, սակայն հերքվեց տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ է պատահել Սերժ Սարգսյանին: Եվ մինչ փորձում էինք Սերժ Սարգսյանի առողջական խնդիրների հետքերով գնալ, բախվեցինք սենսացիոն տեղեկատվության:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Սարգսյանը հունվարի առաջին օրերին իսկական վոյաժների մեջ է եղել:
Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը հունվարին 3-ին եղել է Մոսկվայում, դրանից առաջ, 1-2-ին՝ Եվրոպական երկրներից մեկում: Թե որն է եղել Մոսկվա և Եվրոպա մեկնելու նպատակը, մեզ չհաջողվեց պարզել: Համենայնդեպս, Սարգսյանի՝ երկրից բացակայելու վերաբերյալ տեղեկատվությունը նախագահականը սահմանված կարգով չի ներկայացրել հանրությանը: Բացի այդ, նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը երեկվանից համառորեն չի պատասխանում մեր զանգերին: Դեկտեմբերի 31-ից հետո մինչ օրս միայն մեկ հաղորդագրություն է եղել, այն էլ՝ երեկ ֆինանսների նախարարին ընդունելու մասին: Սրանից առնվազն կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը հաղթահարել է թեթև մրսածությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7745 դիտում
20:22 29-03-2016
Ինչ արժե Եվրոպայում «մինիմալը». տաքսու գների վարկանշային աղյուսակը` Եվրոպայում
1513 դիտում
17:27 11-01-2017
Քաղաքապետարանի «Թեժ գծերով» ստացված հեռախոսազանգերը հատուկ ուշադրության կենտրոնում են եղել նաև տոն օրերին
15737 դիտում
09:36 31-08-2017
Մարտուն Գրիգորյանի որդու շքեղ հարսանիքին ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1087 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»