40114 դիտում
15:35 10-01-2018
Լոռու մարզից Հայոց բանակ ճանապարհեցին 32 քաջ երիտասարդների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոնվարի 10-ին, 2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում Լոռու մարզի Թումանյանի զինկոմիսարիատից հայոց բանակ զորակոչվեցին 32 երիտասարդներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ կարգի համաձայն՝ նորակոչիկներն անցան բուժզննոթյուն, ինչից հետո ուղևորվեցին դեպի Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի։ Այնտեղ տեր Միքայել քահանա Շաղոյանը զինվորների օրհնության կարգ կատարեց, իսկ Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի նվիրած խաչով վզնոցները հանձնվեցին տղաներին։
Եկեղուն հարակից հարապարակում ողջույնի խոսքով հանդես եկավ քաղաքապետ Ս. Խեչումյանը։
Խոսքի ելույթով հանդես եկավ նաև Լոռու փոխմարզպետը։ Վերջինս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ողջունեց բոլորին և մաղթեց նրանց բարի ծառայոթյուն։ Մարզպետի անունից նորակոչիկներին նվիրվեցին առաջին անհրաժեշտության պարագաներ։
Ապագա առյուծ-զինվորներին շնորհավորեց նաև Թումանյանի զինկոմ Կարեն Հովհաննիսյանը։
Հնչում էր ազգային երգ-երաժշտությունը, իսկ ներկաների և հատկապես նորակոչիկ տղաների մոտ բարձր ու խրոխտ տրամադրություն էր տիրում։
Բարի ծառայություն մեր քաջերին և բարի վերադարձ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2661 դիտում
15:45 19-01-2016
Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Կաթողիկե եկեղեցուց 40 նորակոչիկների ճանապարհեցին հայոց բանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
13890 դիտում
20:45 05-07-2018
Ստեփանավանում հայոց բանակ ճանապարհեցին առաջին զորակոչի տղաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ