30651 դիտում
12:00 12-01-2018
Սահմանամերձ Նոյեմբերյանի սահմանապահ գյուղերի առյուծ տղաները նույնպես մեկնեցին ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 11-ին, Նոյեմբերյանի զինկոմիսարիատից դեպի Հայոց բանակ ծառայության մեկնեցին 27 զինակոչիկներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նորակոչիկները համապատասխան բուժզննում անցնելուց հետո, համայնքների վարչական ղեկավարների կողմից ստացան նվերներ և մեծ ոգևորությամբ երգի ու պարի ներքո մեկնեցին ծառայության:
Զինակոչիկներին ճանապարհելու էին եկել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ: Բանակ մեկնող առյուծ տղաներին ողջունեց և բարի ու անփորձանք ծառայություն մաղթեց Նոյեմբերյանի զինկոմ Կամո Հարությունյանը:
Ելույթ ունեցան նաևԿողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանը, ով անփորձանք ծառայություն մաղթելուց բացի զորակոչիկներին հորդորեց միշտ հիշել, որ իրենց թիկունքում հայրական օջախներն են, իրենց ընտանիքները և ծառայության ընթացքում լինեն զգոն և աչալուրջ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+
Նմանատիպ նյութեր
19677 դիտում
20:39 24-12-2019
Սահմանապահ Նոյեմբերյանի զինակոչիկները մեկնեցին ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
26823 դիտում
18:48 14-07-2022
Նոյեմբերյանի սահմանապահ բնակավայրերի զինակոչիկները մեկնեցին ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ