211652_close_icon
views-count19677 դիտում article-date 20:39 24-12-2019

Սահմանապահ Նոյեմբերյանի զինակոչիկները մեկնեցին ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տոնական տրամադրություն, երգ ու պար, և միևնույն ժամանակ հպարտության ու հուզմունքի պահեր էին Նոյեմբերյանի տարածքային զինկոմիսարիատի բակում: Զինկոմիսարիատից այսօր՝ դեկտեմբերի 24-ին, դեպի հայրենիքի սահմաններն իրենց զինվորական պարտքը տալու մեկնեցին թվով 15 զինակոչիկներ, որոնց շարքերում էին երիտասարդներ՝ սահմանապահ Բերդավան, Դովեղ, Ոսկեվան և Կոթի բնակավայրերից, երիտասարդներ, ովքեր դեռևս մանուկ հասակից տեղյակ են, թե ինչ է նշանակում սահման, թե ինչ է նշանակում կրակոց և գիտեն, թե որտեղից է սկսվում Հայաստանը: Զինակոչիկներին բարի ու անփորձանք ծառայություն մաղթեցին Տավուշի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Մ. Ասատրյանը, Նոյեմբերյանի բաժնի պետ Ա. Զուրաբյանը, համայնքների վարչական ղեկավարներ: Լուսանկարները Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 192+
192+

Նմանատիպ նյութեր