6760 դիտում
10:18 13-01-2018
Գյուղատնտեսական տարին վտանգված է․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Գյուղատնտեսական տարին վտանգված է: Նման կանխատեսում են անում գյուղատնտեսները՝ բերքի հնարավոր կորուստները պայմանավորելով տաք ու հիմնականում առանց տեղումների եղանակով:
Եղանակային այս պայմանները հատկապես անբարենպաստ են պտղատու ծառերի համար: Ըստ մասնագետների, հնարավոր է, որ ծառերը ժամանակից շուտ բողբոջեն, ինչի արդյունքում կմեծանա ցրտահարության ռիսկը: Ջերմ ձմեռը, սակայն, ջերմոցատերերի սրտով է: Եղանակը ստիպել է հողագործներին գազը խնայողաբար օգտագործել: Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Արմեն Սիմոնյանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջերմատներում 30%–ով քիչ է գազ վառել:
«Ջերմատնային տնտեսություններում այս պահին բերքատվությունը ռեալ է, բարձր բերք կստանանք այն դեպքում, եթե տաք եղանակին չհաջորդեն մառախլապատ և ամպամած օրերը»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց գյուղացին:
Նրա խոսքով՝ վառելիքի տնտեսումն էլ կբերի բերքի էժանացման: Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս սեզոնին բերքի գինը 100-200 դրամով պակաս կլինի: «Էժանացում կլինի: Վաղ գարնանը կարտոֆիլի գինը չի սկսվի 1000 դրամից, այլ՝ 300-400-ից, նույնը նաև ջերմատներում աճեցվող մյուս վաղահաս բերքի մասին է խոսքը: Մենք քչով կշտացող ժողովուրդ ենք, մեզ շատ մեծ շահույթներ պետք չեն, թող մի 5 տոկոս լինի մեր եկամուտը, դա մեզ ամբողջովին բավարար է»,- նշեց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2064 դիտում
00:04 06-03-2014
Վտանգված է մեր առհավատչյան. վտանգված է հենց մեր մեղքով ու ձեռքով
3414 դիտում
19:35 24-04-2021
«Սյունիքը վտանգված է, բայց վտանգված են նաեւ Երևանը, Տաշիրը, ցանկացած բնակավայր»․ Վովա Վարդանով. Aravot.am
Այս բաժնից
1009 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1090 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»