8449 դիտում
10:48 16-01-2018
Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. «Ամերիկայի ձայն»
Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. հանրահայտ Freedom House կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ երկրներ, անազատ տարածաշրջանի առավել ազատ երկրներից են: Լիովին ազատ երկիր Եվրասիայում չկա:
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, ընդհանրապես աշխարհում ժողովրդավարության մակարդակը չի հուսադրում. հրապարակված զեկույցը ընդգծում է համաշխարհային մակարդակով ժողովրդավարության անկման 12-րդ տարին: Անկում է նկատվում ինչպես զարգացող, այդպես էլ՝ զարգացած ժողովրդավար երկրներում, [url=https://www.amerikayidzayn.com/a/4209034.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմում է Freedom House-ի Եվրասիական ծրագրերի ղեկավարը.
«Մենք անկում ենք գրանցում ինչպես ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, այդպես էլ օրինակ Եվրասիայի տարածաշրջանում»:
Համաշխարհային մակարդակով վատագույն իրավիճակն է Սիրիայում, Հարավային Սուդանում, Էրիտրեայում և Հյուսիսային Կորեայում: Վերջին տասնամյակում խոշորագույն անկումը ժողովրդավարության զարգացման առումով գրանցել է Թուրքիան, որը 34 միավոր է կորցրել՝ մասնակի ազատից դառնալով անազատ: Բացասական վարկանիշով առաջատարներն են նաև հարևան Ադրբեջանն ու Ռուսաստանը, որտեղ գրանցվել են մարդու իրավունքների խոշորագույն խախտումներ, լրագրողների սպանություններ, մարդու իրավունքները սահմանափակող օրենքներ:
Freedom House-ի մասնագետի խոսքով, անազատ երկրներում իշխանությունները փորձում են սեփական ժողովրդի մեջ ժողովրդավարական գործընթացների նկատմամբ անվստահություն սերմանել.
«Նման ցինիկ մոտեցումը թուլացնում է ամբողջ ժողովրդավարական գործընթացը, այդ թվում և ընտրությունները: Ավելին՝ մարդիկ սկսում են չհավատալ, որ որևէ դրական բան հնարավոր է։ Նրանք դառնում են ցինիկ և հրաժարվում մասնակցել դեմոկրատական գործընթացներին»:
Հայաստանի հիմնական թուլությունների թվում են ոչ ազատ ընտրությունները, որոնք, իրավապաշտպանների կարծիքով, պատեհ չեն ժողովրդավար ուղին բռնած երկրին: Հայաստանի առավելություններից է ամուր և կենսունակ քաղաքացիական հասարակությունը.
«Հայաստանն ունի հզոր քաղաքացիական հասարակություն և մեծ ներուժ՝ մարդու իրավունքները հասարակական մակարդակով պաշտպանելու համար՝ Հայաստանում կան մեծ թվով մարդիկ, ում համար այս խնդիրները կարևոր են, և դա է Հայաստանի լուրջ առավելությունը»:
Իր զեկույցում Freedom House-ը դիմում է նաև Ամերիկայի և Եվրոպայի զարգացած ժողովրդավար երկրներին՝ կոչ անելով ակտիվորեն զբաղվել ժողովրդավարության տարածմամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ ոչ միայն սեփական երկրներում այլև՝ աշխարհով մեկ:
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
09:24 14-11-2019
Ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է տարածաշրջանում․ ԱՄՆ սենատոր․ «Ամերիկայի ձայն»
1523 դիտում
09:25 06-11-2019
Հայաստանը առցանց ազատության ոլորտում Եվրասիայի առաջատարն է․ Freedom on the Net 2019․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2080 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»