10092 դիտում
17:08 16-01-2018
Տավուշի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ, Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[b]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Տավուշի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ, Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում տեղում է թույլ ձյուն:[/b]
Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
15:51 19-10-2024
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի
550 դիտում
15:22 19-10-2024
Փաշինյանը Գյումրիում ՔՊ Աշխատանքային խմբի նիստ է անցկացրել
703 դիտում
14:03 19-10-2024
Վերականգնվում է Գնդեվազի եկեղեցին․ 400 տարի անց բացվում են եկեղեցու իրական որմնանկարները