4236 դիտում
10:42 17-01-2018
Ռուսաստան. նախընտրական պայքար՝ կանխորոշված ավարտով. «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանում երկուշաբթի պաշտոնապես սկսվել է նախագահական պայքարը, որն ավարտվելու է մարտի 18-ի ընտրություններով: Երկրի Դուման նախապես որոշում էր ընդունել նախագահական ընտրությունները մարտի 18-ին տեղափոխելու վերաբերյալ, որը նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման օրն է: Վերլուծաբանների կարծիքով՝ ընտրությունների արդյունքները ներկա իրավիճակում կանխորոշված են:
Չնայած Պուտինի սպասված հերթական հաղթանակի՝ Ռուսաստանի քաղաքացիներից ոմանք այնուամենայնիվ պատրաստվում են քվեարկել:
Փորձագետները մատնանշում են, որ ընտրություններից առաջ Ռուսաստանում բազմաթիվ օրենքների միջոցով երկրում ստեղծվել է իշխանությունների համար հարմար միջավայր, որտեղ իշխանությունն ինքն է ընտրում իր մրցակիցներին իսկ իրական քննադատական ձայներն անվանում թշնամական քարոզչություն:
Այսպես, իշխանությունները հրաժարվել են որպես նախագահի թեկնածու գրանցել Ալեքսեյ Նավալնուն, իսկ անվանի Լևադա ռուսական սոցիոլոգիական կենտրոնը հայտարարել է, որ այլևս չի հրապարակելու քաղաքացիների հարցման արդյունքները:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4210683.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
2369 դիտում
09:23 08-06-2019
Արտակ Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված էր ամիսներ առաջ. «Փաստ»
2951 դիտում
10:57 25-11-2021
Ամեն ինչ, պարզվում է, կանխորոշված էր 1991-ին․ «Առավոտ»
Այս բաժնից
1372 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»