2369 դիտում
09:23 08-06-2019
Արտակ Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված էր ամիսներ առաջ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի ունեցած հավաստի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված է եղել դեռ ամիսներ առաջ՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված աղմկոտ սկանդալին զուգահեռ։ Այս երկու պատմություններն, իհարկե, որևէ ուղղակի առնչություն չունեն, սակայն Սանասարյանի գործը պատրվակ է դարձել, որպեսզի ՔՊ վերնախավում քննարկվի «ոչ յուրայիններից» ազատվելու հարցը։
Հենց այդ օրերին, մեր աղբյուրների պնդմամբ, զրույց է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արտակ Զեյլնալյանի միջև, որի ընթացքում վերջինս կառավարության ղեկավարին խոստացել է լուծել «Հանրապետություն» կուսակցության լոյալության հարցը, որի քաղխորհրդի անդամն է արդարադատության արդեն նախկին նախարարը։
Սակայն Զեյնալյանը ոչ միայն չի կարողացել համոզել Արամ Սարգսյանին ու մյուսներին, այլ կուսակցությունում նրան կանգնեցրել են երկընտրանքի առջև՝ պահանջելով ընտրել կա՛մ նախարարի, կա՛մ կուսակցականի կարգավիճակը։
Այնուամենայնիվ, Փաշինյանը մի որոշ ժամանակով «սառեցրել» է պաշտոնանկության թեման՝ հաշվի առնելով, որ հենց Զեյնալ յանը խորհրդարանում պետք է ներկայացներ կառավարության նոր կառուցվածքը։
Դրանից հետո ամեն օր Զեյնալյանի հրաժարականը սպասելի էր, մանավանդ, որ նրա կուսակցությունը՝ «Հանրապետությունը», հրապարակային հայտարարությամբ դատապարտել է դատարաններն արգելափակելու ու Քառօրյա պատերազմի խնդրով քննիչ հանձնաժողով ստեղծելու Փաշինյանի նախաձեռնությունները։ Չնայած այն հանգամանքին, որ Զեյնալյանն այդ հայտարարություններից հետո փորձեց սահմանազատվել իր կուսակցությունից, դա նրան չփրկեց պաշտոնանկությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
85001 դիտում
22:14 12-05-2018
Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի կենսագրությունը
46857 դիտում
16:07 17-05-2018
Որ դեպքում ազատ կարձակվեն ՊՊԾ գունդը գրաված անձինք. Արտակ Զեյնալյանի պարզաբանումը
Այս բաժնից
1372 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»