83167 դիտում
22:15 17-01-2018
ՕՐՎԱ ԿԱԴՐ. ՀՀ ներկա և նախկին Ճանապարհային Ոստիկանության պետերը նույնպես պատմություն են ստեղծում՝ հարստացնելով ճՈ պատմության էջերը
Այս տարի Ճանապարհային Ոստիկանությունը նշելու է իր ծառայության ստեղծման 82-ամյակը:
82 տարի առաջ Ներքին գործերի նախարարության հաշվեկշռում ստեղծվեց Պետավտոտեսչությունը, իսկ նորանկախ Հայաստանի պատմության մեջ Պետավտոտեսչությունը անվանափոխվեց որպես Ճանապարհային Ոստիկանություն:
ՃՈ-ն բազմաթիվ պետեր է ունեցել և այդ պետերը իրենց գործընկերների հետ պատմություն են կերտել: Բազմաթիվ պետավտոտեսուչներ, իսկ հետո արդեն Ճանապարհային ոստիկաններ իրենց խիզախություններով փայլել են ինչպես Հայրենական Մեծ պատերազմում, այնպես էլ Արցախյան հերոսամարտում և 2016թ.-ի ապրիլյան դեպքերի ժամանակ:
[color=#EF2929]Ճանապարհային Ոստիկանության նախկին պետեր, Ոստիկանության գնդապետներ Սահակ Սալնազարյանը, Սերգեյ Մխիթարյանը, Վաղինակ Սարգսյանը, Վահագ Քեհյանը, Էդուարդ Բարսեղյանը, Իշխան Իշխանյանը, Մարգար Օհանյանը, Արսեն Գալստյանը, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը, Արմեն Հակոբյանը, ներկայիս ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը նույնպես շարունակում են հարստացնել Ճանապարհային Ոստիկանության պատմության էջերը իրենց մարդկային հատկանիշներով:
[/color]
Բոլորն էլ իրենց աշխատանքում համարվել ու համարվում են պրոֆեսիոնալներ ու ժողովրդի մեծ մասը ոչ միայն կոչումով ու անուն ազգանունով են ճանաչել ու ճանաչում նրանց, այլ նաև ցանկացած խնդիր եթե վերաբերվում է Ճանապարհային Ոստիկանության տեսուչի կողմից իրենց իրավունքների ոտնահարմանը՝ դիմել և դիմում են նրանց:
[color=#EF2929]
Լուսանկարում, որը օրեր առաջ լուսանկարել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ՀՀ ՃՈ նախկին պետեր, Ոստիկանության գնդապետներ Արմեն Հակոբյանն է, Արսեն Գալստյանը և ՀՀ ՃՈ ներկայիս պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը[/color]:
[img]http://st0.shamshyan.com/editor/0542071001516213246586950.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+