72249 դիտում
11:42 19-01-2018
Երևանում 19-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Mercedes-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 18-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 16։00-ի սահմաններում Երևան քաղաքի Կամարակի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 19-ամյա Ռաֆիկ Մելիքյանը Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի K 999 EX 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Գասպարյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+