28384 դիտում
15:43 09-07-2017
Երևանում 75–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. Mercedes-ն էլ՝ «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ Երևանում հուլիսի 4-ին տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 18:30-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 55 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 75-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 13 CG 013 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Նոռա Սահակյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+