211652_close_icon
views-count30568 դիտում article-date 20:20 19-01-2018

Մխիթարյանն ու Օբամեյանգը «Արսենալի» հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնի «Արսենալը» շատ մոտ է, որ որպեսզի իրականացնի երկու խոշոր տրանսֆեր: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը լոնդոնյան ակումբի հետ համաձայնացրել են անձնական պայմանագրի կետերը: Ինչպես հայտնում է [url=http://www.goal.com/en/news/aubameyang-and-mkhitaryan-agree-personal-terms-with-arsenal/z660lpz20bho10b9tj7jmuab1]Goal.com[/url]-ը, «Արսենալը» երկու խաղացողների շուրջ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցել և վստահություն ձեռք բերել, որ մոտ ժամանակներս նրանք կմիանան թիմին: «Արսենալը» վերջապես պայմանավորվել է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ հայ ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ, այնպես որ՝ Հենրիխը այժմ կդառնա լոնդոնցիների ամենաբարձր աշխատավարձ ունեցող խաղացողներից մեկը: Ալեքսիս Սանչեսի հետ կապված գործարքը, որում ներառված է Մխիթարյանը, պետք է ավարտվի Գրինվիչի ժամով կեսգիշերին: Ինչ վերաբերում է Օբամեյանգին, ապա գաբոնցու համար «Արսենալը» կվճարի Դորտմունդի «Բորուսիայի» պահանջած գումարը՝ 55 միլիոն ֆունտ: Գործարքում կարող է ներառվել լոնդոնցիների հարձակվող Օլիվյե Ժիրուն: Ֆրանսիացի հարձակվողը կարող էր «Բորուսիա» տեղափոխվել դեռ նախորդ ամռանը, երբ գերմանացիները պաշտոնական առաջարկ արեցին «Արսենալին», սակայն այն ժամանակ Ժիրուն որոշեց մնալ Լոնդոնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր