4279 դիտում
12:20 20-01-2018
Բակո Սահակյանը շնորհավորել է դատական համակարգի աշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:
Մեր պետականաշինության գործընթացում կարեւոր տեղ է հատկացվում դատական մարմինների գործունեությանը եւ դրա արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերին: Անկախ, արհեստավարժ դատական իշխանությունը յուրաքանչյուր պետության ներսում իրավունքի գերակայության, օրինականության եւ մարդու իրավունքների պաշտպանվածության հիմնաքարն է:
Այդ իսկ պատճառով այսուհետ էլ անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն դատական համակարգի շարունակական զարգացման ու կատարելագործման, դատական իշխանության եւ դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգերի ներդրման, դատական իշխանության ինքնուրույնության եւ ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց առջեւ դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար` արդարադատություն իրականացնելիս խստագույնս հետեւելով օրենքի տառին ու ոգուն:
Պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել դատական համակարգի աշխատողների աշխատանքային եւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր կարեւոր ու պատասխանատու աշխատանքում»:
Նմանատիպ նյութեր
1730 դիտում
17:09 13-10-2019
Արցախի պետնախարարը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին
3128 դիտում
12:57 20-01-2016
ԼՂՀ նախագահը շնորհավորել է դատական համակարգի աշխատողներին
Այս բաժնից
748 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
667 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1090 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը