Կոլումբիայում ավտոբուսը գլորվել է անդունդը. զոհվել է առնվազն 13 մարդ
Առնվազն 13 մարդ է մահացել Կոլումբիայում ուղևորատար ավտոբուսի՝ անդունդը գլորվելու հետևանքով, հաղորդում է Ria Novօsti-ն։
Դեպքը տեղի է ունեցել Տումակո-Պաստո ավտոճանապարհին, Պաստո քաղաքից ոչ հեռու։
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նշված հատվածը բավականին վտանգավոր է երթևեկության համար, գտնվում է 66 մետր բարձրության վրա և հայտնի է որպես «Սատանայի քիթ»։
Վթարի հետևանքով զոհվել է 7 տղամարդ, 5 կին և 6 ամսական երեխա։