7255 դիտում
17:58 23-01-2018
Ռուսաստանը ռազմական գործողություն կնախաձեռնի ավելի վաղ, քան կարծում ենք. Մեծ Բրիտանիայի ԳՇ պետ
Մեծ Բրիտանիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիք Կարերտը Ռուսաստանին համարում է Միացյալ Թագավորության ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի համար ամենամեծ սպառնալիքը: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/01/23/ru-britain]euronews[/url]-ը:
«Մեծ Բրիտանիան պարտավոր է ամրապնդել իր զինուժը, եթե ցանկանում է դիմակայել Ռուսաստանին, որի ռազմական կարողությունը արդեն գերազանցում Միացյալ Թագավորության ունեցածին»,- այս մասին նախօրեին հայտարարել է Մեծ Բրիտանիայի բանակի գլխավոր շտաբի պետ, սըր Նիք Քարթերը:
Բարձրաստիճան սպայի այս հայտարարությանը զուգահեռ ՄԹ-ում սկսվել է երկրի պաշտպանության համար հատկացումների վերաբերյալ բանավեճը:
«Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ նախաձեռնել ավելի վաղ, քան կարծում ենք»,- նշել է սըր Նիք Քարթերը: Նրա խոսքով՝ եթե Բրիտանիան արդեն իսկ չգործադրի համապատասխան ջանքեր, այդ թվում՝ ֆինանսական, նա չի կարողանա համարժեք արձագանքել հակառակորդի հնարավոր ագրեսիային մոտ ապագայում: «Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել այս իրավիճակում»,- ընդգծել է գեներալը
Նմանատիպ նյութեր
1834 դիտում
10:18 30-06-2016
Օգոստոսին Մինսկի խումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1012 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»