211652_close_icon
views-count1876 դիտում article-date 10:18 30-06-2016

Օգոստոսին Մինսկի խումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ամենայն հավանականությամբ օգոստոսի մեջ Մինսկի խումբը նորից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի»,-երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս նաև համոզվածություն է հայտնել, որ մինչ այդ հանդիպումն Ադրբեջանը կպահպանի հրադադարը: «Համենայնդեպս, Սանկտ Պետերբուրգի հանդիպման կարևոր ձեռքբերումներց մեկն այն է, որ առայժմ հրադադար կլինի: Իհարկե, հավերժական հրադադարի մասին չէ խոսքը, այլ ժամանակավոր, մինչև որ Մինսկի խումբն իր աշխատանքները կհասցնի ավարտին»,-հավելել է նա: Իսկ օգոստոսից հետո պատերազմի կրկնության հավանականություն կա՞, այս հարցին Բաղդասարյանը պատասխանել է. «Որևէ անգամ մենք չենք կարող բացառել Ադրբեջանի կողմից հարձակումը»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր