3881 դիտում
08:55 24-01-2018
Լուրջ պաշտոնակռիվ է սպասվում դատական համակարգում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում լուրջ պաշտոնակռիվ է սպասվում Երևանի ընդհանուր իրավասության նոր դատարանի նախագահի աթոռի շուրջ:
Դատական նոր օրենսգրքի համաձայն` Երևանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանները միավորվելու են, և այսուհետ կգործի մեկ մարմին` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: ԱԺ ընդունած օրենսգիրքն ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից:
«Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ամեն ինչ անում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Ենթադրվում է, որ նրան կնշանակեն դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հետո կհաստատեն այդ պաշտոնում: Սակայն երիտասարդ դատավորներն էլ այս պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Մինչ այդ Ռ. Վարդազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրեն այդ պաշտոնը ստանձնելու առաջարկ չի եղել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3004 դիտում
09:23 23-06-2017
Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»
7884 դիտում
16:34 29-11-2017
Արցախի դատավորներն ընտրել են դատական համակարգում նոր ստեղծված մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամների
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
979 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»