41272 դիտում
10:38 24-01-2018
Արտակարգ իրավիճակ Երևանում. Նոր Արեշի 22-րդ փողոցի տներում զգացել են տարօրինակ խեղդող հոտ. ժամանել են փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 23-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 21:26-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ առավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող տներում զգացվում է տարօրինակ խեղդող հոտ (բնակիչների ինքնազգացողությունը վատացել է). անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել 1 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ԲՊԱՀՎԿ վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Նոր Արեշի 22-րդ փողոցի թիվ 47, 49, 49/2, 49/3, 49/4, 50, 51, 52, 52/1, 57 տներում և Աթոյան 1-ին նրբանցքի թիվ 13 տանը սանհանգույցների հոսակներից զգացվել է տարօրինակ խեղդող հոտ:
Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խումբը «Drager X-am 5000» գազաանալիզատորով իրականացրել է օդում քիմիական նյութերի առկայության և բաղադրության որոշում, որի արդյունքում օդում հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն:
Փրկարարները բացել են տներին հարակից դիտահորերը, որտեղ նույնպես հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն, այնուհետև իրականացվել է դիտահորերի լվացում: Բնակիչներին առաջարկվել է աշխատանքների իրականացման ընթացքում ջրի առատ հոսք տալ հոսակներ և դրանք ծածկել խոնավ շորով:
Ժամը 01:13-ին տներում կրկին իրականացվել է քիմիական նյութերի առկայության և բաղադրության որոշում. օդում ածխաթթու գազի պարունակությունը եղել է նորմայի սահմաններում:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության ներկայացուցչին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4255 դիտում
14:29 16-07-2020
Նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ. ՀՀ վարչապետի խոսքը «Եռաբլուրում»
Այս բաժնից
36462 դիտում
12:13 31-01-2025
Հանրապետությունում հայտնի Երևանի ՄՌՈՒ-ի պետը ազատվել է աշխատանքից