4121 դիտում
16:36 24-01-2018
Հայաստանն այժմ ուսուցիչների վերապատրաստման համակարգի վերափոխման շեմին է. ԿԳ նախարար
Լոնդոնում ընթացող կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ:
Լևոն Մկրտչյանը մասնավորապես հանդիպել և երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Չեռնոգորիայի, Ուկրաինայի և Սերբիայի կրթության և գիտության ոլորտների ղեկավարների հետ:
Չեռնոգորիայի նախարար Դամիր Սեովիչի հետ հանդիպման ժամանակ կարևորվել են հանրակրթության ոլորտի, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման համակարգի զարգացման միտումները: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ գտնվում է ուսուցիչների վերապատրաստման համակարգի վերափոխման շեմին և միջազգային հաջողված փորձը մեր երկրի համար հետաքրքիր է:
Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման նախարար Մլադեն Սարկեվիչի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլյա Գրինևիչին հետ հանդիպման ժամանակ Լևոն Մկրտչյանը քննարկել է Եվորապական Միության «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները:
Անդրադարձ է եղել Արևելյան գործընկերության անդամ երկրների համար «Հորիզոն 2020»-ի կողմից սահմանված մրցութային արտոնյալ պայմաններին:
Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է գործնական քայլեր ձեռնարկել համատեղ գիտական դրամաշնորհների հայտեր ներկայացնելու և միասնական թիմեր ձևավորելու ուղղությամբ: Միաժամանակ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնային է ինժեներատեխնիկական և գիտական ուղղությունների զարգացումը:
Նշենք, որ Կրթության համաշխարհային համաժողովի աշխատանքները մեկնարկել են հունվարի 22-ին և կավարտվեն այսօր՝ հունվարի 24-ին: Համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳ նախարարը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարի, Համաշխարհային բանկի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ:
[img]http://st0.shamshyan.com/editor/002004000151678242848836.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/0983785001516782428206468.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/0365838001516782429834553.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
854 դիտում
10:46 30-12-2022
Աշխարհն այժմ երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լեհաստանի նախկին նախագահ
1071 դիտում
19:36 13-06-2014
Առաջարկվել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին