211652_close_icon
views-count854 դիտում article-date 10:46 30-12-2022

Աշխարհն այժմ ​​երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լեհաստանի նախկին նախագահ

Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին ասել է, որ աշխարհը գտնվում է «վտանգավոր քաոսի» մեջ, այժմ այն երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է։ Այս մասին հայտնում է Polsat-ը։

«Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր աշխարհը կտրուկ փոխվել է։ Դա մի դարաշրջանի ավարտ էր և նոր, անհայտ դարաշրջանի սկիզբ»,- ասել է Կվասնևսկին։

Նրա կարծիքով՝ հին աշխարհակարգի կործանման մյուս տարրերն են դարձել Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը, ինչպես նաև Չինաստանի և Թայվանի հակասությունները։

Լեհաստանի նախկին նախագահը ենթադրել է, որ ցանկացած փոքր հակամարտություն կարող է վերածվել համաշխարհայինի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո ասել էր, որ արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ուկրաինային զենք մատակարարելով, չեն ձգտում Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև երրորդ համաշխարհային պատերազմի։

Նմանատիպ նյութեր