57198 դիտում
15:05 24-01-2018
ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Ուզբեկստանի, Ղրղզստանի, Եմենի քաղաքացիներին, ովքեր Թուրքիայում բնակվող Սալիհի օգնությամբ փորձում էին հատել ՀՀ պետական սահմանը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի՝ Հայաստանի սահմանը հատելու փորձի փաստով։
2017 թվականի դեկտեմբերի 26-ին ԱԱԾ աշխատացիները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ԱԱԾ են բերման ենթարկել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Գապառովա Օմինակոնին, Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի Դիլֆուզա Ումարովային, Եմենի Հանրապետության քաղաքացի Ալ-Քուբլանի Եսմայիլ Ալի-Աբդոլիին։
Պարզվել է, որ վերջիններս նախնական համաձայնության են եկել Թուրքիայի Հանրապետությունում բնակվող ոմն Սալիհի հետ, ով ահադտական նպատակով խոստացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ոմն Կադայիի օգնությամբ կազմակեպել նրանց անօրինական միգրացիան՝ Հայաստանի տարածքով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղից էլ՝ Թուրքիա։
Այդ ամենի դիմաց պահանջել է յուրաքանչյուրից 2000 ԱՄՆ դոլար։
ԱԱԾ ծառայողները պարզել են նաև, որ Հայաստանում որպես տաքսու վարորդ աշխատող Սարգիս Թ.-ն այդ անձանց 2017 թվականի դեկտեմբերի 26-ին տեղափոխել է Ագարակ քաղաք, որտեղից էլ Նյու Վադի գյուղ, այնուհետև նշված անձինք իջել են Արաքս գետի ափին և փորձել են ապօրինի հատել սահմանը, որպեսզի Կադայիի օգնությամբ նավակով անցնեն Արաքս գետի վրայով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանց ծրագիրը խափանվել է, քանի որ Կապան-Շիկահող-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանային մասում, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել։
Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
37264 դիտում
16:25 29-05-2017
Ուկրաինայում հանցախումբ է բացահայտվել, որը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին օգնել է հատել սահմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ