211652_close_icon
views-count18437 դիտում article-date 09:41 25-01-2018

Հայաստանի ագրարային համալսարանից վերցրել են 3 մասնաշենքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տարեվերջին կառավարության կայացրած որոշման հետևանքով հայտնվել է դժվար կացության առաջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության՝ դեկտեմբերի 28-ի որոշմամբ` ագրարային համալսարանից վերցվել են մասնաշենքերից երեքը, որոնք գտնվում են Երևանի Կորյուն փողոցի 15, 17, 19 հասցեներում, ինչպես նաև կաթսայատունը: Փոխարենը բուհին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան հ 41 հիմնական դպրոցի շենքն ու կաթսայատունը: Սակայն նոր տարածքն անհարմար վայրում է՝ Մյասնիկյան պողոտայում, դեպի գազանանոց տանող ճանապարհին: Ավելին` նոր տարածքն անմխիթար վիճակում է, և հիմնանորոգման համար դեռ պետական բյուջեից չեն հատկացվել գումարները: Իսկ բուհից նշված մասնաշենքերը վերցրել են, որովհետև ըստ պատճառաբանության` այնտեղ պետք է տեղակայվեն պետական գերատեսչություններ: Թե որոնք են այդ գերատեսչությունները, դեռ հայտնի չէ. համենայնդեպս, բուհի ղեկավարությանը կառավարությունից ասել են, որ որոշում չի կայացվել: Իսկ մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս տարածքը կմնա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր