76171 դիտում
21:08 25-01-2018
Էրեբունու զինկոմը հիվանդ տղայի հաշվին փորձում է զորակոչ ապահովել. զորակոչիկի հայրը պնդում է, որ որդին պիտանի չէ ծառայության համար, նա ժառանգական հիվանդություն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ Հովհաննես Գյոզալյանը չգիտի՝ ինչպիսի ելք գտնի ստեղծված բարդ իրավիճակում:
Բանն այն է, որ նրա կրտսեր որդուն՝ Մհեր Գյոզալյանին, պետք է վաղը՝ հունվարի 26-ին, զորակոչեն բանակ, սակայն տղան ունի լուրջ առողջական խնդիր, որի դեպքում ազատվում են ծառայությունից:
Մհերի հիվանդությունը Ժիլբերի համախտանիշ ժառանգական հիվանդությունն է և բիլիռուբինը կազմում է 41.4 տոկոս, իսկ, ըստ օրենքի, եթե գերազանցում է 25 տոկոսը՝ ազատվում են ծառայությունից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում որդու առողջությամբ մտահոգված հայրը ասաց.
-Արդեն 4 կամիսիա է անցել, սակայն ոչ մեկ չի համաձայնվում հետազոտել երեխայիս, նրանց բոլորի համար հիմք է ծառայում 2 տարի առաջ տրված փաստաթուղթը, այն դեպքում, երբ 1 շաբաթ առաջ հետազոտվել է այլ հիվանդանոցում և գրանցվել է 41.4 տոկոս արդյունք:
Դիմել ենք գրեթե բոլորին, ով կարող էր մի բան անել, սակայն ապարդյուն: Կամիսիայի ժամանակ գեներալը ասում է՝ թող գնա բանակ, կվատանա, կտանեն կստուգեն: Հիվանդ կլինի՝ կզորացրեն: Բայց ինչի՞ իմ որդուն, ով ծառայությանը պիտանի չէ, գնա բանակ ու վատանա:
Բացի ժառանգական հիվանդությունից սրտի հետ կապված խնդիրներ էլ ունի, բայց արի ու տես, որ վաղը Մհերիս պետք է տանեն բանակ:
Խնդրում եմ արձագանքեն բոլոր նրանք, ովքեր կկարողանան այնպես անել, որ երեխան նորից հետազոտվի և պարզ դառնա, որ նա ծառայությանը իսկապես պիտանի չէ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+