8446 դիտում
10:05 26-01-2018
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն հույսը դնում գաղտնալսումների վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ գաղտնալսումներին, որոնք հաճախ որպես ապացույց ներկայացվում են տարբեր քրեական գործերում:
Հարցին, թե արդյոք ԱԱԾ-ի օպերատիվ աշխատանքը մնացել է բացառապես գաղտնալսում իրականացնելը, և որքանո՞վ է դա պրոֆեսիոնալ, նա պատասխանել է, թե դրանք իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
«Դրանք ծանրակշիռ, սակայն ոչ միակ ապացույցներն են հանդիսանում, այդպես ուղղակի չի լինում: Այդ գաղտնալսումներում արծարծված տվյալները ստուգվում են քրեական գործով, համադրվում այլ տվյալների և ապացույցների հետ, որից հետո միայն գնահատվում որպես ապացույց և դրվում մեղադրանքի հիմքում: Այսինքն` եթե հաջողվում է գաղտնալսմամբ արձանագրել անհրաժեշտ տվյալները, դա արդեն իսկ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանի որ հանցագործություն կատարած կամ նախապատրաստող անձինք հաճախ փորձում են քողարկել իրենց կապերը և խոսակցությունները, ուստի գաղտնալսում իրականացնելու համար ևս պահանջվում է հմտություն, օպերատիվ և քննչական մեծածավալ աշխատանք»,- ասել է քննչական վարչության պետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4098 դիտում
16:19 01-03-2022
ՃՏՊ-ներում հետիոտները մեղքի մեծ բաժին ունեն, հույսը Աստծո ու վարորդի վրա են դնում. Վարդան Թադեւոսյան. aravot.am
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը