6923 դիտում
17:03 28-01-2018
Թբիլիսիում շարունակվում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[b]Ձերդ Գերազանցություն, հարգելի պարոն Նախագահ,[/b]
Մեծ պատիվ է աշխատել Հայաստանի համար այնպիսի կարևոր երկրում, ինչպիսին է բարեկամ Վրաստանը:
Ուրախ եմ, որ իմ աշխատանքային գործունեության մեկնարկը համընկնում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ:
Երկու երկրների փոխհարաբերություններում առկա մեծ դինամիկայի մասին են վկայում առաջիկայում նախատեսված բարձր մակարդակի փոխայցելությունները:
Մտադիր եմ առանձնահատուկ բարեխղճությամբ կատարել բարեկամական կապերն ամրապնդելու ինձ վրա դրված բարձր պարտականությունը` առավել ուշադրություն դարձնելով հումանիտար կապերի խորացմանը և տնտեսական փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը:
Մեր բազմադարյա բարեկամական հարաբերությունները մեծ հնարավորություն են ընձեռում հումանիտար կապերի ամրապնդման, իսկ ազատ առևտրի մասին գործող պայմանագիրը տնտեսական կապերի խորացման համար: Այս առումով կարևորում եմ համատեղ տնտեսական ծրագրերի մշակումը և իրագործումը:
Բարիդրացիական ավանդույթների շարունակականությունը ապահովելու նպատակով, կարևորում եմ նաև երկու երկրների կրթական համակարգերի այդ թվում՝ երիտասարդ գիտնականների միջև համագործակցության ամրապնդումը:
Վստահ եմ, որ մեր երկրների փոխհարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործում կստանամ Ձեր աջակցությունը:
[b]Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
4708 դիտում
14:05 29-01-2019
Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված ընդունելություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6773 դիտում
21:10 27-01-2018
Թբիլիսիում տեղի ունեցավ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելությունը. ՖՈՏՈՇԱՐՔ
2760 դիտում
18:18 28-01-2016
Նախագահը ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված հանդիսությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը