4708 դիտում
14:05 29-01-2019
Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված ընդունելություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպեց պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան (Levan Izoria), նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին (Lela Chikovani), ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան (Vladimer Chachibaia), պաշտապանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թևզաձեն (David Tevzadze), ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը (Enrico Apriamov), ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հոգևոր դասի և վիրահայ համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ։
Ողջույնի իր խոսքում Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Տիգրան Հովհաննիսյանն անդրադարձ կատարեց օրվա խորհրդին ու Հայոց զինուժի դերին ու նշանակությանը, ինչպես նաև խոսեց Հայոց բանակի կազմավորման գործընթացի ու դրա անցած ուղու մասին։
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր ելույթում ընդգծեց հայ և վրացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված փոխգործակցության կարևորությունը՝ շեշտելով ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանային անվտանգության։ Նախարարը, անդրադառնալով հայ-վրացական բարեկամությանը, մատնանշեց, որ Հայաստանը մշտապես դիտարկվում է որպես բարեկամ երկիր։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր շնորհավորական խոսքում նշեց այն կարևոր դերակատարությունը, որն իրականացնում են ՀՀ Զինված ուժերը երկրի անվտանգության պահպանման գործում։
Նույն օրը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ և Վիրահայոց թեմի հոգևոր դասի, թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Հովհաննես (Իվան) Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, ծաղիկներ դրվեցին նրանց շիրիմներին, կատարվեց հոգեհանգստյան կարգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
6773 դիտում
21:10 27-01-2018
Թբիլիսիում տեղի ունեցավ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելությունը. ՖՈՏՈՇԱՐՔ
6920 դիտում
17:03 28-01-2018
Թբիլիսիում շարունակվում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1321 դիտում
19:55 19-02-2014
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված ընդունելություն ԱՄՆ-ում
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2113 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար