211652_close_icon
views-count33717 դիտում article-date 21:38 28-01-2018

ԱՄՆ-ում 28-ամյա մոդելի ու դերասանուհու մարմինը հայտնաբերել են երկու ճամպրուկում

Ամերիկյան Ալոհա (Օրեգոն նահանգ) բնակավայրում հայտնաբերվել է 28-ամյա մոդել և դերասան Սարա Ժգոուլի գլխատված և մասնատված մարմինը: Նրա մարմնի մասերը գտել են երկու ճամպրուկում՝ BMW մակնիշի սև գույնի մեքենայի բեռնախցիկում: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել ենթադրյալ մարդասպանին, որը ոստիկաններին տեսնելիս փորձել է ինքնասպան լինել: Նրա անունն իրավապահներն առայժմ չեն հրապարակում: Նշենք, որ [url=https://www.facebook.com/jdm.integurl]Սարա Ժգոուլը [/url]մոդել էր և զբաղվում էր նաև ֆիլմերի հնչյունափոխությամբ: Ընկերներն ու ազգականները մինչև հիմա չեն ցանկանում հավատալ, որ նա մահացել է: Նրանց խոսքերով, աղջիկը օրինակելի անձնավորություն էր, հրաշալի մարդ: Սարան մեկ զավակ ուներ:

Նմանատիպ նյութեր