2744 դիտում
09:50 30-01-2018
ԱԺ ղեկավարությունը խնայողություններ է անում լրագրողների հաշվին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ այս տարվա գնումների պլանը բավական ուշագրավ տեսք ունի. խորհրդարանը որոշել է ձեռք բերել էլեկտրական սրճեփներ՝ 20 հատ. ճիշտ է` սրճեփների գինն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 2 հազար 500 դրամ, բայց ինքնին փաստը աչք է գրավում:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ-ն այս տարի գնելու է նաև 25 հատ էլեկտրական թեյնիկ՝ յուրաքանչյուրը 11 հազար 500 դրամով, ըստ այդմ՝ ծախսելով 287 հազար 500 դրամ: Այս տարվա համար ԱԺ աշխատակազմը նախատեսում է գնել 200 կգ շաքարավազ` մեկ կիլոգրամը 400 դրամով` այդպես ծախսելով 80 հազար դրամ: Իսկ ահա 100 կգ աղացած սուրճի համար կծախսվի 400 հազար դրամ:
Մինչ այդ, նկատենք, նոր գումարման խորհրդարանում չի գործում լրագրողների համար դեռ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ տեղադրված սուրճի սարքը, որն անխափան աշխատել է Սամվել Նիկոյանի և Գալուստ Սահակյանի օրոք: Հավանաբար, ԱԺ ղեկավարությունը որոշել է խնայողությունները հենց լրագրողների հաշվին անել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
10:02 01-11-2016
ԱԺ-ն խնայողություններ է անում լրագրողների հաշվին. «Իրատես»
3170 դիտում
13:02 29-07-2020
Արևային կայաններ և մեծ խնայողություններ` Նոյեմբերյանում ՀՏԶՀ
Այս բաժնից
1417 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»