2449 դիտում
18:41 30-01-2018
Իռլանդիայում աբորտի հարցով հանրաքվե է անցկացվելու
Իռլանդիայի կառավարությունը որոշել է հղիության արհեստական ընդհատման արգելքի հարցով մայիսի վերջին հանրաքվե անցկացնել: Իռլանդիայում աբորտի օրենսդրական սահմանափակումն աշխարհում ամենախիստն է: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29006417.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը:
Վարչապետ Լեո Վարադկարի խոսքով, ընտրողները կպատասխանեն հարցին՝ արդյոք ցանկանում են պահպանե՞լ Սահմանադրության 8-րդ փոփոխությունը, թե՞ չեղարկել այն՝ համապատասխանաբար խորհրդարանին լիազորելով հղիության արհեստական ընդհատման մասին օրենսդրություն ընդունել:
Հարցումների համաձայն, իռլանդացիների մեծամասնությունը աջակցում է արգելքի վերացմանը: Աբորտի օրինականացման կողմնակիցները պնդում էին, որ հանրաքվեն անցկացվի մայիսին, ուսանողական արձակուրդներից առաջ, քանի որ տարեցները հստակ դեմ են հղիության դադարեցմանը:
1983 թվականի փոփոխությունը իշխանություններին պարտավորեցնում է հավասարապես պաշտպանել մոր և չծնված երեխայի կյանքի իրավունքը: Ներկայում հղիության արհեստական ընդհատումը օրինական է, միայն երբ կնոջ կյանքը վտանգված է:
Նմանատիպ նյութեր
3944 դիտում
18:12 25-09-2016
Ադրբեջանում վաղն անցկացվելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե
1393 դիտում
16:14 04-12-2014
Կանանց մեծամասնությունը ամուսիններին գոհացնելու համար է դիմում պտղի սեռով պայմանավորված աբորտի
Այս բաժնից
1771 դիտում
14:33 22-10-2024
Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան
916 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
976 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները