211652_close_icon
views-count19233 դիտում article-date 09:04 31-01-2018

Ո՞ւմ է պատկանում Արմեն Սարգսյանին սպասարկող Cadillac Escalade-ը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը երեկ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի գրասենյակներ էր այցելել «Cadillac Escalade» ավտոմեքենայով: «Հայկական Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ «55 VV 077» պետհամարանիշով «Cadillac Escalade» ավտոմեքենայի սեփականատերը Արմեն Սարգսյանը չէ: Սույն մեքենան Սարգսյանի և նրա հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերում բացակայում է: Ի դեպ, 2011 թվականի արտադրության «Cadillac Escalade»-ի շուկայական գինն այսօր կազմում է շուրջ 20 հազար դոլար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր