14826 դիտում
11:16 03-02-2018
Ինչո՞ւ է Սյունիքի մարզում միջին աշխատավարձը ամենաբարձրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած տարածքային համաչափ զարգացման մասին իշխանությունների հայտարարություններին՝ Հայաստանի մարզերում սոցիալ-տնտեսական վիճակը տարբերվում է էապես: Սա երևում է նաև միջին աշխատավարձի չափերից:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում ամենացածր աշխատավարձը վճարել են Արագածոտնի մարզում, միջինը՝ 122 հազար դրամ, երկրորդ տեղում ՀՀ ամենաաղքատը համարվող մարզն է՝ Շիրակը. այստեղ էլ վճարում են միջինը 132 հազար դրամ:
Իսկ ահա ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում. միջին աշխատավարձը կազմել է 242 հազար 900 դրամ, Երևանում` 208 հազար 500 դրամ:
Ինչպես հայտնի է` հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք ոսկու, պղնձի հանքեր են շահագործում, հիմնականում գտնվում են Սյունիքի մարզում: Սա է պատճառը, որ բարձր աշխատավարձի առումով Սյունիքի մարզն առաջին տեղում է, իսկ Երևանում աշխատավարձը բարձր է, քանի որ այն մայրաքաղաք է, և հետո այստեղ էլ ՏՏ ոլորտն է զարգացած»:
[b]Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
19283 դիտում
20:06 03-10-2018
Ըստ հարցումների՝ նախարարներից ամենացածր վարկանիշն ունի Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ Դավիթ Տոնոյանը
Այս բաժնից
1027 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»