19523 դիտում
16:08 03-02-2018
Կոտայքի մարզում թալանել են «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի առաջատար իրավաբանի ամառանոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3 մասի 1.1 կետերի հատկանիշով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Րաֆֆի Գևորգյանի հաղորդման փաստով:
Վերջինս Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ հունվարի 28-ի ժամը 15:00-ից մինչև փետրվարի 2-ի ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ձորաղբյուր գյուղում գտնվող իր ամառանոցի դարպասի կողպեքը կոտրելու և պատուհանը հրել- բացելու եղանակով մուտք են գործել ամառանոցային Ա թաղամասի այգետնակ և այնտեղից գողացել անկողնային պարագաներ, հագուստ, բենզասղոց, խոտհնձիչ, սպասքի հավաքածու, աշխատանքային գործիքներ, ջրի պոմպ և շքանշաններ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Տ. Բաղյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ր. Գևորգյանը աշխատում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ում՝ որպես առաջատար իրավաբան և նա կրել է մոտ 1մլն 500 հազար դրամի վնաս:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
103342 դիտում
12:22 30-06-2018
Արագածոտնի մարզում թալանել են Աղվան Հովսեփյանի ամառանոցը
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)