Էրդողանը ժամանել է Վատիկան
Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Վատիկան է ժամանել, հաղորդում է TRT-ն։ Այցը իրականացվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրավերով։
Այսօր սպասվում է Հռոմի պապի և Էրդողանի երկկողմ հանդիպումը։ Քննարկվելու են Թուրքիա-Վատիկան հարաբերությունները, Երուսաղեմի իրավիճակը, տարածաշրջանային այլ հարցեր, Սիրիայի հակամարտությունը և իսլամաֆոբիայի դեմ պայքարը։
Էրդողանը կհանդիպի նաև Իտալիայի նախագահ Սերխիո Մատտարելլայի և վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ։
Վերջին անգամ Թուրքիայի նախագահը 59 տարի առաջ էր այցելել Վատիկան։