3261 դիտում
09:55 06-02-2018
Ինչո՞ւ է Ալիեւը գնում արտահերթ ընտրությունների. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««ԱՊՀ տարածքում, հազվադեպ արտակարգ բացառությամբ (ինչպես, օրինակ, 1999 թվականի վերջին՝ Բորիս Ելցինի դեպքում), առաջին դեմքի ընտրության ժամկետի տեղափոխությունը սովորաբար մտնում է հենց այդ դեմքի պլանների մեջ` ժամանակ առ ժամանակ ինչ-որ տարօրինակ պատճառներով, որոնք հայտնի են միայն իրեն: Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ ներկայումս ժամանակն արագ է սլանում, իրադարձությունները զարգանում են նույնպես արագ` Թուրքիան պատերազմում է քրդերի հետ, և այլն, ինչը վաղ թե ուշ կանդրադառնա նաև Ադրբեջանի վրա: Ուստի աշնանը գուցե ընդհանրապես ընտրությունների ժամանակ չլինի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է անվտանգության և քաղաքական հարցերով ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամկետի տեղափոխությանը:
Տրոֆիմչուկը գտնում է, որ Ադրբեջանում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի Հայաստանում նախատեսվող փոփոխությունների հետ՝ չհաշված տեղեկատվական ֆոնը և Ադրբեջանում հայաստանյան զարգացումների նկատմամբ բարձր ուշադրությունը:
«Տեսականորեն նման կապը միայն մեկ իմաստ կարող էր ունենալ` եթե Իլհամ Ալիևը չառաջադրվեր նախագահի պաշտոնի համար, իսկ նրա փոխարեն հայտնվեր թեկնածու, որը պատերազմի հարցում ավելի կտրուկ հակումներ ունենար: Այդ պարագայում Սերժ Սարգսյանի կողմից իշխանության փոխանցումից անմիջապես հետո, իրավասությունների փոխանցման ժամանակ այդ սպառնալիքը գուցե աշխատեր»,- ասել է Տրոֆիմչուկը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2511 դիտում
09:49 13-07-2019
Ինչո՞ւ կառավարությունը փողով չի գնում իրանական գազը, եթե այն այդքան էժան է. «168 ժամ»
Այս բաժնից
1027 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»