Թուրքիայի Կրոնական հարցերով վարչությունը ֆեթվա է հրապարակել՝ չուտել և չխմել ձախ ձեռքով
Թուրքիայի Կրոնական հարցերով վարչությունը որոշում է հրապարակել։ Ֆեթվայում մուսուլմաններին կոչ է արվում հրաժարվել ձախ ձեռքով սնունդ ընդունելուց։ Այդ մասին գրում է Söscü պարբերականը։
Նրանում ասվում է նաև, որ Մուհամեդ մարգարեն «ճիշտ չի համարել ձախ ձեռքով ուտելը»։
«Ձախ ձեռքով ուտում և խմում են սատանաները, այդ իսկ պատճառով նա սովորեցնում էր ուտել և խմել աջ ձեռքով»,-ասված է փաստաթղթում։