Հարկադիր ծառայությունում մեկնարկել է գլխավոր և առաջատար պաշտոնատար անձանց ատեստավորման գործընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 6-ին, Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը:
Ծառայության Երևանի և մարզային բաժինների 14 հարկադիր կատարողներ, որոնց ատեստավորումը հետաձգվել էր, և որոնք սահմանված կարգով անցել են վերապատրաստման դասընթացներ, այսօր մասնակցում են ատեստավորման գործընթացին: