8027 դիտում
08:58 07-02-2018
ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը Երևանի կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Հայաթ փլեյս» հյուրանոցի և ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ 10 հարկանի հյուրանոց է կառուցվում:
Կառուցապատողը «Սերեոն» ՍՊԸ-ն է, որը շինարարությունը պետք է սկսեր 2013 թվականին և ավարտեր 1 տարի 3 ամիս անց: Փաստացի շինարարական աշխատանքները սկսվել են շինթույլտվության տրամադրման պահից 5 տարի անց:
«Սերեոն»-ի բաժնետոմսերը հետագայում 2 անգամ վաճառվել են: Այժմ ընկերության բաժնետեր է «Ունիվերսալ Ինվեսթմենթ գրուպ» ՍՊԸ-ն, որը 2014 թ. հիմնադրել է Կարապետ Ռուբենի Սաքապետոյանը: Կարապետ Սաքապետոյանը այժմ «Շին թրեյդ» ՍՊԸ-ի տնօրենն է: Նա ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի եղբայրն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6929 դիտում
09:22 28-06-2017
Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել՝ «Պլազա Վիկտորիա». «Հայկական ժամանակ»
14219 դիտում
09:51 13-07-2017
Դպրոցը քանդում են ու տեղը հյուրանոց կառուցում. «Փաստ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը