211652_close_icon
views-count14222 դիտում article-date 09:51 13-07-2017

Դպրոցը քանդում են ու տեղը հյուրանոց կառուցում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչ-որ պաշտոնյայի ուղեղի փայլատակման արդյունքում, շախմատային մի քանի գործողություններից հետո, քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցը «սուսուփուս» դարձավ ինչ-որ օլիգարխի էլիտար հյուրանոց: Խոսքը Երևանի Զաքյան փողոցում գտնվող Ասքանազ Մռավյանի անվան նախկին թիվ 25 դպրոցի մասին է, որը դեռ 2012-ին դադարեցրեց իր գործունեությունը, և կառավարության թեթև ձեռքով տրամադրվեց ՀՀ փաստաբանների պալատին, որտեղ պետք է «տեղավորվեին» նաև Փաստաբանների դպրոցն ու հանրային պաշտպանի գրասենյակը: Դեռևս ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի նիստում որոշվել էր. «Երևան քաղաքի Զաքյան փողոցի N2 հասցեում գտնվող վթարային վիճակում գտնվող շենքն ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Շենքի առաջին հարկը և նկուղը սեփականության իրավունքով կտրամադրվեն շինարարական կազմակերպությանը որպես նշված շինության հիմնանորոգման փոխհատուցում։ Որոշման համաձայն շենքն ամբողջությամբ կնորոգվի առանց պետբյուջեի լրացուցիչ ծախսի, դրա երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում կտեղակայվեն ՀՀ փաստաբանների պալատը, հանրային պաշտպանի գրասենյակը, ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցը»։ Շինարարություն իրականացնողն էլ ինչ-որ «Գոհարիկ» ՍՊԸ էր: Միով բանիվ, այսօր 2017 թվականն է, Մռավյանի դպրոցի տեղում վեր է խոյացել «Ցենտրալ» էլիտար հյուրանոցը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր