27429 դիտում
00:07 08-02-2018
Մոսկվայում ձերբակալվել է գործարար Օլեգ Մկրտչյանը
Մոսկվայում ձերբակալվել է հայկական ծագմամբ հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը:
«MK»-ն գրում է, որ Օլեգ Արտուշևիչ Մկրտչյանը նշանակալի դեմք է Դոնբասի և ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Նա Դոնբասի Արդյունաբերական միության երեք համահիմնադիրներից մեկն է, մարդ, որը միանգամից երեք տարբեր երկրներում (ՌԴ, Ուկրաինա, Հայաստան) երեք ֆուտբոլային ակումբերի ղեկավարման հետ կապ ուներ, մեկենաս էր, մասնակցություն էր ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող եւ ներկայումս Լոնդոնի «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի ճակատագրին, ոչ հանրային անձ էր:
Երբ Դոնեցկի «Շախտյորը» Դորտմունդի «Բորուսիային» էր վաճառում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Լոնդոնի «Արսենալի» ներկայիս աստղ Հենրիխ Մխիթարյանին, խաղացողի հանդեպ իրավունքների 50 տոկոսը պատկանում էր Օլեգ Մկրտչյանին:
Այդ անցումը Դորտմունդի ակումբի պատմության ամենաթանկ տրանֆերն էր և դրանից ստացված 27.5 մլն եվրոն ստացավ Օլեգ Մկրտչյանը:
Հայաստանում Մկրտչյանին էր պատկանում «Բանանց» ֆուտբոլային ակումբը, իսկ Ռուսաստանում նա մի ժամանակ մոտ էր Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի հետ եւ օգնում էր տեղական «Կուբանին»:
Բրիտանական Guardian-ը Մկրտչյանին ածուխի հոլդինգներ ունեցող միլիարդատերերի «կեղտոտ տասնյակում» է ընդգրկել, որոնց ածխաթթվի ընդհանուր արտանետումները հավասար են Չինաստանի տարեկան արտանետումներին, որը համարվում է աշխարհում մթնոլորտի ամենամեծ աղտոտողը: Նա վարկանիշում իններորդ տեղն է զբաղեցրել,հաշվի առնելով «Պոլյուս Գոլդ»-ում իր բաժնետոմսերի 19 տոկոսը:
Նա նաև Դոնբասի արդյունաբերական միության գլխավոր տնօրենն է: Վերջին անգամ «Դոնբասի արդյունաբերական միության» մասին հիշատակվել էր 2017 թվականի դեկտեմբերին:
Դեկտեմբերի 18-ին «ԴԱՄ»-ն հայտարարել էր «Ալչևսկի մետաղագործական կոմբինատի», «Ալչևսկի կոկսաքիմիական գործարանի» եւ «ԷկոԷներգիայի» հիմնական ակտիվների փաստացի վերահսկողության կորուստի մասին:
«Ուկրաինսկայա պրավդան», վկայակոչելով պատգամավոր Սերգեյ Տարուտային գրում է, որ Մկրտչյանը մեղադրվում է պետական բանկերի տրամադրած միջոցները յուրացնելու մեջ, մասնավորապես խոսքը Վնեշէկոնոմբանկի վարկային միջոցների մասին է, որոնք օգտագործվել են ԴԱՄ-ի զարգացման, այնպես էլ ՌԴ-ում Մկրտչյանին պատկանող այլ ձեռնարկությունների համար, նշել է նա:
Նրա խոսքով՝ գործարարին քննչական գործողությունների համար 2 ամսով ձերբակալել են:
Նշենք, որ 2016-ին տեղական «Forbes»-ի տվյալներով Մկրտչյանը հայտնվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների ցանկում: Նա 127 մլն դոլար ունեցվածքով զբաղեցրել էր 33-րդ տեղը:
Նմանատիպ նյութեր
2864 դիտում
18:08 16-08-2019
Գործարար, «Կուբանի» նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
7794 դիտում
22:23 08-02-2018
Մոսկվայում կալանավորվել է «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանը
8243 դիտում
17:43 12-03-2018
Մոսկվայում մահացել է դերասան Օլեգ Տաբակովը
Այս բաժնից
826 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
562 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
586 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի