2653 դիտում
13:32 08-02-2018
Թրամփի նախկին խորհրդականին 1 շաբաթ ժամանակ է տրվել. «Ամերիկայի ձայն»
Դոնալդ Թրամփի երբեմնի ընկեր, ռազմավարական հարցերով գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը երեքշաբթի կրկին հրաժարվել է պատասխանել Սենատի անվտանգության հարցերով հանձնաժողովի հարցերին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4244075.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Սպիտակ տան ռազմավարական հարցերով նախկին խորհրդական Սթիվ Բենոնը ունի մեկ շաբաթ ժամանակ Սենատի անվտանգության հարցերով հանձնաժողով ներկայանալու և ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններում ռուսական միջամտության գործը հետաքննող օրենսդիրների հարցերին պատասխանելու համար:
Բենոնը երեքշաբթի օրը չէր ներկայացել Սենատ՝ խուսափելով պատասխանել օրենսդիրների հարցերին: Բենոնին Սենատ չներկայանալու համար կարող են պատասխանատվության ենթարկել, սակայն պարզ չէ արդյոք Կոնգրեսը այժմ կդիմի այդ քայլին:
Նշենք, որ Թրամփի նախկին թիմակից և գլխավոր ստրատեգ Սթիվ Բենոնը անցյալ ամիս նույնպես հրաժարվել էր պատասխանբել Սենատի անվտանգության հարցերով հանձնաժողովի հարցերին՝ Սպիտակ տան ենթադրյալ ճնշումների պատճառով:
Սենատի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը կարծում է, որ հանձնաժողովը, իր հանդեպ Բենոնի ցուցաբերած արհամարհական վերաբերմունքի համար պետք է դիմի հատուկ քայլերի ու հարկադրաբար պարտադրի նրան վկայություն տալ:
Ըստ որոշ աղբյուրների՝ Սթիվ Բենոնը, սակայն համաձայնել է պատասխանել ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններում ռուսական միջամտության գործը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հարցերին:
Նմանատիպ նյութեր
2802 դիտում
15:39 24-03-2018
Լավրովը Թրամփի նոր խորհրդականին «դաժան դիվանագետ» է անվանել
3976 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
17349 դիտում
21:14 11-11-2017
Թուրքիան ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդականին 15 մլն դոլար է առաջարկել՝ Գյուլենին հանձնելու դիմաց
Այս բաժնից
1033 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»