Լավրովը Թրամփի նոր խորհրդականին «դաժան դիվանագետ» է անվանել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Ջոն Բոլթոնին անվանել է դաժան դիվանագետ։
Ինչպես հայտնում է Telegram-ը, Լավրովը հայտարարությունն արել է Հանոյ կատարած այցելության շրջանակներում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։
«Սակայն ևս մեկ անգամ ասում եմ՝ նա պրոֆեսիոնալ է»,-նշել է Լավրովը՝ հավելելով, որ ինքն արդեն առիթ է ունցել հանդիպելու Բոլթոնի հետ, երբ վերջինս աշխատում էր ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում։