211652_close_icon
views-count4064 դիտում article-date 18:20 08-02-2018

Պակիստանում արգելվել է Սբ. Վալենտինի օրվա քարոզչությունը

Պակիստանում էլեկտրոնային մամուլի գործունեությունը կարգավորող պետական վարչությունը հեռուստաընկերություններին և ռադիոկայաններին նախազգուշացրել է, որ Վալենտինի օրվա գովազդն անթույլատրելի է: Հաղորդում է [url=https://www.radiosvoboda.org/a/news/29026076.html]«Ազատությունը»[/url]: Մեկ տարի առաջ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Գերագույն դատարանն արգելել է հանրային վայրերում Սուրբ Վալենտինի օրվան նվիրված միջոցառումների անցկացումը: 2016 թվականին Պակիստանի նախագահ Մամնուն Հուսայնը ժողովրդին կոչ է արել չնշել Սուրբ Վալենտինի օրը, քանի որ այն արևմտյան ավանդույթ է: Պակիստանում վերջին տարիներին շատացել են Սբ. Վալենտինի օրը նշող երիտասարդները: Սբ. Վալենտինի հատկապես ակտիվտոնը նշվում է երկրի խոշոր քաղաքներում:

Նմանատիպ նյութեր