211652_close_icon
views-count2686 դիտում article-date 14:24 09-02-2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2018-ը հռչակել է Երիտասարդության տարի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ 2018 թ. հռչակվել է Երիտասարդության տարի: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները 2018 թ. ողջ ընթացքում իրականացնելու են «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը: Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ արվեստագետներին՝ հանրության առջև հանդես գալու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, մտորումները և գալիքի իրենց տեսլականը: Ցուցահանդեսներն ընդգրկելու են կերպարվեստի բոլոր ճյուղերը (գեղանկար, քանդակ, լուսանկար): Նախագծի շրջանակներում առաջին ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը` 15:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին հարկի սրահ): Ցուցահանդեսին ներկայացվելու են Միքայել Հարությունյանի և Սարգիս Բաբայանի ստեղծագործությունները: [img]http://st0.shamshyan.com/editor/0547708001518171573817740.jpg[/img]

Նմանատիպ նյութեր